ԼԱՍԿ - «Ալաշկերտ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» նոյեմբերի 4-ին Ավստրիայում կհյուրընկալվի ԼԱՍԿ-ին։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ ԼԱՍԿ-ի հաղթանակի գործակիցը 1․15 է։
«Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 14․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 7․00։
ԼԱՍԿ - «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։45-ին։
Թիմերի առաջին խաղը Երեւանում ավարտվել էր ԼԱՍԿ-ի հաղթանակով՝ 3։0։