Netflix-ը հրապարակել է «La casa de papel» սերիալի վերջին մասի նոր թրեյլերը
Netflix սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է «Թղթե տուն» («La casa de papel») հայտնի սերիալի հինգերորդ եթերաշրջանի երկրորդ մասի նոր թրեյլերը։ Պրեմիերան ծրագրված է դեկտեմբերի 3-ին։
Երրորդ եթերաշրջանից հերոսները հարձակվում են Իսպանիայի բանկի վրա։ Այս անգամ նրանց առաջնորդում է ոչ միայն շահը, այլեւ վրեժ լուծելու ցանկությունը։
«Թղթե տունը» կավարտվի հինգերոդ եթերաշրջանով, որի առաջին մասը ցուցադրել են սեպտեմբերի սկզբին, իսկ դեկտեմբերին հանդիսատեսին շշմեցնող ավարտ է սպասվում։ Նոր տեսանյութում բացահայտվում է սյուժեի մի քանի դետալ։ Նկատելի է, որ հերոսները խուճապի մեջ են եւ փորձում են հասկանալ՝ ինչպես փրկել իրենց։ Սպասվում են նաեւ բազմաթիվ հուզական էպիզոդներ։ Իսպանիայի բանկ է գալիս պրոֆեսորը։