Թուրքիայում 96-ամյա կնոջն ազատազրկում է սպառնում Էրդողանին «վիրավորելու» համար
Թուրքիայում 96-ամյա Ալիյա Յաբանսուին ազատազրկում կամ հարկադիր բուժում է սպառնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին «վիրավորելու» համար, հաղորդում է Mezopotamya-ն։
Կնոջ մոտ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական մի շարք խնդիրներ են հայտնաբերվել։ Նա խոսում է միայն քրդերեն, եւ նրա մեկնաբանությամբ տեսանյութը ձայնագրվում է առանց նրա իմացության եւ թույլտվության, ապա հրապարակվել սոցցանցերում։
Անցած շաբաթ տեղի դատարանը վճռել է, որ Յաբանսուին կբուժեն խիստ ռեժիմի բուժհաստատությունում, քանի դեռ նա «վտանգ է ներկայացնում հանրության համար»։
2014-2019 թվականներին թուրքական դատախազությունը հետաքննություն է անցկացրել 129 000 մարդու նկատմամբ՝ նրանց մեղադրելով Էրդողանին «վիրավորելու» մեջ։ Այս տարվա հոկտեմբերին ՄԻԵԴ-ը Թուրքիային կոչ է արել փոխել նախագահին վիրավորելու մասին օրենքը, որի համաձայն քրեական պատասխանատվության են ենթարկվում տասնյակ հազարավոր մարդիկ։ ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ այդ օրենքը պետք է փոխվի, որպեսզի առանց իշխանության միջամտության երաշխավորվի մարդկանց կամարտահայտության ազատությունը։