Բացահայտելով նախնիների գավառը. Հայկական Բարեգործության Ընդհանուր Միության շենքում տեղի է ունեցել «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը
Համայն աշխարհում Ջավախք աշխարհը հայտնի է իր հարուստ սովորույթներով,ազգագրությամբ,պատմությունով ու մշակույթով:
Այստեղ է ձևաորվել նաև ավանդական հայկական մշակույթն ու դրա արժեքները: Այսօր էլ տեղում թե երիտասարդների ու թե մեծահասակների կողմից պահպանվում են դարավոր ավանդույթներն ու սովորույթները՝սերնդեսերունդ փոխանցելով այն:Այս տեղ են ապրել ու ապրում բազմաթիվ հայ մտածողներ ու արվեստագետներ:
Եվ ահա բավականին վերջերս մի հայրենանվեր կազմակերպության՝ «Ջավախքի աջակցություն» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության Կրթության,գիտության,մշակույթի ու սպորտի նախարարության,Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:Այս գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրի մասնակիցները՝Հայաստանից և Վրաստանից,երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում,գյուղերում ու քաղաքներում,ծանոթացել գյուղական բնայավայրերի կյանքին ու բարքերին և իհարկե լուսանկարել ամեն ինչ իրենց զարմացրել,հիացրել ու տպավորել է: Եվ ահա ամփոփելով իրենց այս ամենը սույն թվականի նոյեմբերի 1-ին Հայկական Բարեգործության Ընդհանուր Միության շենքում տեղի ունեցավ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։Այստեղ ներկայացված էին համանուն խորագրով լուսանկարչական արշավի 15 մասնակիցների Ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող շուրջ 100 լուսանկարներ:Այս գեղեցիկ միջոցառումը վարում էր,ինչպես նաև Ջավախք աշխարհի ներկայացուցիչներին ներկայացրեց հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը:
Ցուցահանդեսի ժամանակ բացման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ «Ջավախքի աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը: Ողջունելով ու շնորհավորելով բոլորին նա մի քանի խոսքով ներկայացրեց այս գեղեցիկ ծրագիրն ու դրա նպատակներն,իսկ վերջում նա իր երախտիքի խոսքերն ուղղեց բոլոր կազմակերպիչներից ու մասնակիցներից: Ելույթներով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության Կրթության,գիտության,մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,վարչապետի աշխատակազմի սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Ջավախքի աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը: Բացման արարողության վերջում Սամվել Մկոյանն ու Սոս Սահակյանը լուսանկարչական արշավի մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր: Եվ ահա շրջելով ցուցահանդեսում կարող ենք նորովի բացահայտել այս զարմանահրաշ աշխարհն,այստեղի մարդկանց, այսպիսով՝եթե դեռ չեք եղել Ջավախքում և պատկերացում չունեք այնտեղի մարդկանց նիստուկացի, ավանդույթների ու պատմական արժեք ունեցող հուշարձանների մասին, ապա այս ցուցահանդեսը Ջավախքը բոլոր կողմերից բացահայտելու լավագույն այլընտրանքն է։
Եթե անգամ Ջավախքից եք, և շա՜տ լավ գիտեք ամեն քարն ու թուփը, հավատացնում ենք, որ նոր ու թաքնված վայրեր կբացահայտեք և նոստալգիկ պահեր կունենաք։
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի