Ո՞ւմ հետ են հանդիպել ԵԽ համազեկուցողները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 3-5-ը Հայաստանում են ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա, սոցիալիստների խումբ) եւ ԵԺԿ-ն ներկայացնող շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգը՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնի ուղեկցությամբ:
Նրանց հետաքրքրում են ընտրությունները, ժողովրդավարացման գործընթացը, խոսքի ազատության վիճակը եւ հակակոռուպցիոն պայքարը: Նրանք հանդիպել են պաշտոնյաների եւ ԱԺ հանձնաժողովների հետ: Քաղհասարակությունից էլ հանդիպելու են «Բաց հասարակության հիմնադրամների» եւ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: