Ամերիկացին սպանել է իր դեռահաս դստեր ընկերոջը, որն աղջկան վաճառել է սեքս-թրաֆիքինգով զբաղվողներին
Ամերիկացին սպանել է իր դեռահաս դստեր ընկերոջը, որն աղջկան վաճառել է սեքս-թրաֆիքինգով զբաղվողներին։
Սփոքենից 60-ամյա Ջոն Էյզենմանը մեղադրվում է 19-ամյա Էնդրյու Սորենսենի առաջին աստիճանի սպանության մեջ, ում փտող մարմինը հոկտեմբերի 22-ին հայտնաբերվել է լքված մեքենայի բեռնախցիկում։
Էյզենմանը դեռ 2020 թվականի հոկտեմբերին իմացել է, որ իր անչափահաս դուստրը Սիեթլում վաճառվել է սեռական թրաֆիքինգի ցանցին, ըստ երեւույթին, Սորենսենի՝ իր այն ժամանակվա ընկերոջ կողմից:
Ոստիկանության տվյալներով՝ նա կարողացել է փրկել դստերը եւ վերադարձնել Սփոքեն:
Մեկ ամիս անց հայրը հանդիպել է Սորենսենին եւ առեւանգել նրան, կապել ու նստեցրել մեքենայի բեռնախցիկում։
«Այնուհետեւ Էյզենմանը մխոցով հարվածել է նրա գլխին, հետո դանակի մի քանի հարված հասցրել, ինչը հանգեցրել է նրա մահվան»,- հայտնել են ոստիկանությունից։
Սպաները Սորենսենի մարմինը գտել են միայն այն բանից հետո, երբ Սփոքենի բնակիչները հայտնել են իրենց փողոցում լքված մեքենայի մասին, որը ծածկված է եղել բորբոսով եւ տհաճ հոտ է արձակել, հայտնում է Spokesman-Review-ն։