«Դեռևս նման տեղեկություն չունեմ». Զախարովան՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հաջորդ շավաթ լայն անդրադարձ տեղի կունենա ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի առթիվ:
«Այժմ կարող եմ ասել, որ աշխատանքներ են շարունակվում բոլոր ուղղություններով»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ՝ հիշեցնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Անդրադառնալով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ դիվանագետը նշել է, որ նման տեղեկություն չունի:
«Ես դեռևս նման տեղեկություն չունեմ: Եկեք թողնենք այդ հարցը ղեկավարներին և նրանց մամուլի ծառայություններին: Եթե իրենք նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: