«Նախագահականում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Սորոսի հետ». Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում «Ապագա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ներկայում կան խորհրդականներ, որոնք անմիջական կապ են պահպանում Ջորջ Սորոսի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Դավութօղլուի կարծիքով՝ սորոսականության մեջ մեղադրվող Օսման Քավալան ազատ է արձակվելու, նոյեմբերի 30-ի սահմաններում մի հերոսական պատմություն ևս կարող է բեմադրվել, որի արդյունքում Քավալան բանտից դուրս կգա:
Թուրքիայի նախկին վարչապետը մասնավորապես ասել է. «Բեշթեփեում քանի՞ խորհրդատու է նախկինում մտերիմ հարաբերություններ ունեցել Սորոսի հետ: Թող նրանք ընդլայնեն հետաքննությունը։ Որովհետև կան խորհրդատուներ, որոնք անմիջական առնչություն ունեն Սորոսի հետ և աշխատել են նրա հետ»։