Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ. Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +17+19
Նոյեմբերի 4-ին առանձին վայրերում ցերեկվա ժամերին սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վրկ։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +1+6, ցերեկը՝+10+15,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +14+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+13,
Լոռիում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+19,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ – +7+10, ցերեկը՝ +17+20,
Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,
Արմավիրում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝+12+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +7+12,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +12+15։