Դեռ չեմ հանդիպել վարչապետին, եթե հնարավոր լինի, կփորձենք կազմակերպել հանդիպում. վարչապետի օգնական
Դեռևս ոչինչ չեմ կարող ասել, անհետ կորած ծնողներն իրենց ակցիան են իրականացնում, մենք էլ եթե հնարավոր լինի, կփորձենք կազմակերպել հանդիպում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը՝ անդրադառնալով անհետ կորածների ծնողների բողոքի ակցիային, որոնք պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
«Ես դեռևս չեմ հանդիպել վարչապետի հետ, կաշխատեմ քիչ անց նրա հետ հանդիպել»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էր, որ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան. Նրանք պահանջում են վարչապետը հանդիպի իրենց և պատասխան տա իրենց հարցերին: Ոստիկանները հրելով նրանց դուրս բերեցին փողոցից եւ բացեցին պողոտան: