ԱՄՆ-ն պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական. Ֆրենք Փալոուն
ԱՄՆ Կոնգրեսական, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը առցանց հանդիպում է անցկացրել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
Նա թվիթերի իր էջում գրել է, որ Արտակ Բեգլարյանի հետ քննարկել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը։
«Հանդիպել եմ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնության հրատապ անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ը նույնպես պետք է առաջ մղի Մինսկի գործընթացը՝ հասնելու այնպիսի կարգավորման, որը կպահի Արցախը հայկական»,-գրել է Փալոնը։