Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականները կազատվեն բանտից
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի մի մասի օկուպացման օրվա առիթով քրեականներին կազատեն բանտից։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ համաներման նախաձեռնությունը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւինն է։
Ենթադրվում է, որ համաներումը կլինի ամենամասշտաբայինը քաղաքացիների եւ քրեակատարողական հաստատությունների թվաքանակով, որոնց այն կվերաբերի։
Համաներումը վերաբերելու է ավելի քան 16 հազար մարդու։ Նրանցից ավելի քան երեք հազար քաղաքացի, որոնք պատիժ են կրում ազատազրկման վայրերում, ազատ կարձակվի։ Նախատեսվում է նաեւ, որ մոտ երեք հազար մարդ ազատ կարձակվի պատժի չկրած մասից։