Սուլշեր․ «Ատալանտայի» երկու գոլն էլ կասկածելի էր
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում իտալական «Ատալանտայի» խփած երկու գոլն էլ վիճահարույց էին։
Բերգամոյում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտությունից փրկվել էր 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 2։2։
«Բարդ խաղ էր, երկու թիմերն էլ գրոհում էին, սակայն նրանց երկու գոլն էլ կասկածելի էին։ Առաջին գոլի դրվագում խաղից դուրս վիճակում գտնվող ֆուտբոլիստը փակում էր մեր դարպասապահ Դավիդ Դե Խեայի տեսադաշտը։
Ռոնալդուն պարզապես անհավանական է։ Նա ամենաբարդ իրավիճակներում գոլային պահեր է ստեղծում։
Մեզ պետք էին փոփոխություններ, եւ փոխարինման դուրս եկածները փոխեցին խաղը։ «Ատալանտան» ֆիզիկապես ուժեղ է, բարդ է նրանց դեմ խաղալը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։
F խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Վիլյառեալը» վաստակել են 7-ական միավոր, «Ատալանռան»՝ 5, շվեյցարական «Յանգ Բոյզը»՝ 3 միավոր։