Գասպերինի․ Ֆանտաստիկ երեկո էր, բայց առանց Ռոնալդուի մոգության ավելի լավ կլիներ
Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին մեկնաբանել է 2։2 հաշվով ոչ ոքին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում։ Անգլիական ակումբը պարտությունից խուսափել էր 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ։
«Ես ինձ լավ եմ զգում, ֆանտաստիկ երեկո էր, բայց ակնհայտ է, որ առանց Ռոնալդուի մոգության ավելի լավ կլիներ: Մենք վերջապես կարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին։ Խաղում էինք Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկի դեմ։
Շատ հպարտ ենք, 80 տոկոսով երջանիկ ենք, 20 տոկոսով ափսոսանք ենք զգում, որ բաց թողեցինք հաղթանակն ամենավերջում։ Մենք դեռ պահպանում ենք փլեյ-օֆֆ դուրս գալու շանս եւ հպարտ ենք, որ այսքան լավ խաղացինք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ»,- Գասպերինիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
F խմբում «Մանչեսթեր Յունայթեդն» ու իսպանական «Վիլյառեալը» վաստակել են 7-ական միավոր, «Ատալանտան»՝ 5, շվեյցարական «Յանգ Բոյզը»՝ 3 միավոր։