Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք. մահացել է 57 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2045 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 312674 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2133721 վերջին մեկ օրում` 13184 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 31263 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 712-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 273608 անձ` վերջին մեկ օրում 1276 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 50 քաղաքացի, մահացածների թիվը 6491 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1312 է: