«Լիվերպուլ» - «Աթլետիկո»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրում անգլիական «Լիվերպուլը» նոյեմբերի 3-ին կընդունի Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։ «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 1․70 է։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5․25 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4․00։
«Լիվերպուլ» - «Աթլետիկո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլը» Մադրիդում հաղթել էր 3։2 հաշվով։