Ադրբեջանում խորթ հոր կողմից բռնաբարված տասնմեկամյա աղջիկը ծննդաբերել է
Ադրբեջանի իշխանությունները որոշել են պետական ապաստարանում տեղավորել խորթ հոր կողմից բռնության զոհ դարձած աղջկան։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, սոցիալական աշխատողները եւ հոգեբանները, գնահատելով 11-ամյա մոր հոգեսոցիալական վիճակը, որը հղիացել եւ ծննդաբերել է բռնաբարության հետեւանքով, ձեռնամուխ են եղել նրա վերականգնմանը։ Վերականգնումն անցկացնում են մասնագետներն ըստ համապատասխան ծրագրի, որով նախատեսվում է սոցիալական, հոգեբանական եւ մոր ու մանկան այլ պահանջների ապահովում։
Ավելի վաղ Իմիշլիի շրջանի դատախազություն Կենտրոնական շրջանային հիվանդանոցից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ շրջանի 11-ամյա բնակչուհին հղի է։ Դատախազությունում փաստի առիթով հարուցվել է քրեական գործ համապատասխան հոդվածով։ Քննությունը պարզել է, որ Իմիշլիի շրջանի 1978թ. ծնված բնակիչը ենթադրաբար բռնաբարել է իր 11-ամյա խորթ աղջկան։ Դատարանի որոշմամբ տղամարդու նկատմամբ ընդունվել է խափանման միջոց՝ 4-ամսյա կալանք։ Հետաքննությունը շարունակվում է։