Ինչի՞ց են անհանգստացած Արցախի իշխանությունները. ջրի երես դուրս կգա նաեւ Ջալալը. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծմամբ, որքան էլ տարօրինակ հնչի, առավել քան անհանգստացած են արցախյան իշխանությունները՝ ՊԲ-ի գեներալիտետի հետ միասին:
Բանն այն է, որ Արցախում կա տարածված հիմնավոր կարծիք, որ չի բացառվում, որ այս հանձնաժողովը ստեղծվել է հենց մեկ նպատակով՝ ամեն ինչ բարդել Արցախի իշխանությունների վրա եւ մեղավորներին գտնել հենց Արցախում:
Ասում են՝ այս առումով առավել քան անհանգստացած է հենց Արցախի նախագահը, քանզի հայաստանյան իշխանականների եւ առաձին ջոկատների հրամանատարների հարցազրույցներում արդեն իսկ ասում են, որ իրենք այս կամ այն դիրք են բարձրացել հենց Արայիկ Հարությունյանի հրամանով ու այնտեղ լուրջ խնդիրների են բախվել:
Արցախում շրջանառվող լուրերի համաձայն, այս համատեքստում վերջին շրջանում սրվել են հայաստանյան եւ արցախյան իշխանությունների հարաբերությունները: Հայաստանյան իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, հանձնաժողովի աշխատանքների ընթացքում ջրի երես դուրս կգա նաեւ Ջալալը, ով դեռեւս անձեռմխելի է համարվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: