Դավիթ Օվասապյանը՝ աշխարհի Մ23 փոխչեմպիոն
Դավիթ Օվասապյանը արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։
130 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է իրանցի Ամին Միրզազադեի հետ և պարտվել 1։2 հաշվով։
Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր նվաճել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: