Կրեմլի դիմաց մերկ հետույքով լուսանկարված բլոգերը կալանավորվել է
Կրեմլի դիմաց մերկ հետույքով լուսանկարված բլոգերը 14 օր կալանք է ստացել մանր խուլիգանության համար։ Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Նշվում է, որ աղջիկը լուսանկարը հրապարակել է կիրակի օրը VKontakte սոցիալական ցանցի իր օգտահաշվում։ Կրեմլի ֆոնին արված նկարը հակասական արձագանք է առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։
Իրավապահ մարմիններում Դաշնային լրատվական գործակալության տեղեկատուն ավելի վաղ նշել էր, որ բլոգերը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով։