Թրամփը ծաղրել է Բայդենին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է գործող ղեկավար Ջո Բայդենին՝ նախօրեին Գլազգոյում կլիմայի հարցով համաժողովի ժամանակ «քնելու» համար, գրում է Daily Mail-ը:
«Նույնիսկ Բայդենը չէր կարող այդքան շատ լսել Գլոբալ տաքացման կեղծիքի՝ Ամերիկայի 7-րդ ամենամեծ կեղծիքի մասին», - կատակել է Թրամփը էլեկտրոնային նամակում՝ տեսնելով քնած Բայդենի լուսանկարները:
Թրամփի խոսքով՝ «Բայդենը գնացել է Եվրոպա՝ ասելու, որ գլոբալ տաքացումն իր համար ամենաբարձր առաջնահերթությունն է, սակայն հենց համաժողովի ժամանակ քնել է՝ ի տես ամբողջ աշխարհի»: Նախկին նախագահի համոզմամբ՝ «եթե Բայդենն այս հարցում իսկական էնտուզիազմ և հավատ ունենար, երբեք չէր քնի»:
Հիշեցնենք, որ 78-ամյա ղեկավարին բռնացրել էին երկուշաբթի Գլազգոյում COP26 կլիմայական համաժողովի բացման ելույթի ժամանակ աչքերը փակ հանգստանալիս:
Նախագահը կարծես նիրհում էր այն ընթացքում, երբ բանախոսներից մեկն իր ելույթում ընդգծում էր կլիման փրկելու համար գործողություններ ձեռնարկելու կարևորությունը:
Տեսանյութում երևում է, որ Բայդենը պայքարում է աչքերը բաց պայելու համար, սակայն ի վերջո փակում է դրանք: Նա աչքերը կրկին բացում է, երբ մոտենում է օգնականն ու ականջին ինչ-որ բան ասում: