Ստամբուլից Համբուրգ ուղևորվող ինքնաթիռում կորոնավիրուսով վարակված մարդ է մահացել
Ստամբուլից Համբուրգ ժամանած Airbus A320 ինքնաթիռում մահացել է կորոնավիրուսով վարակված 51-ամյա ուղևորը, հաղորդում է գերմանական Hamburger Abendblatt թերթը:
T-online ինտերնետ պորտալի տվյալներով՝ օդանավը Համբուրգում վայրէջք է կատարել հոկտեմբերի 25-ին։ Առողջապահության քաղաքային վարչության մամուլի քարտուղարը հաստատել է ուղևորներից մեկի մահվան մասին տեղեկությունը:
«Դա ճիշտ է.օդաչուն մահացել է անցած շաբաթ թռիչքի ժամանակ։ Համբուրգ հասնելուց հետո նրան արդեն մահացած են գտել», – մեկնաբանել է նա։
ԶԼՄ-ներին նաև հաջողվել է պաշտոնական հաստատում ստանալ, որ օդանավում զոհված ուղևորի ՊՇՌ-թեստը, որը կատարվել է դատաբժշկական փորձաքննության շրջանակներում, դրական է եղել:
Ավիաընկերությունը հրաժարվել է հետագա մեկնաբանություններ տալ այս գործի վերաբերյալ՝ ընդգծելով, որ միջադեպով զբաղվում են ոստիկանությունն ու առողջապահության մարմինները։