Մոսկվայում ավելի քան 150 չվերթ է հետաձգվել և չեղյալ հայտարարվել
Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», մառախուղի պատճառով ավելի քան 150 չվերթ է հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել։
Մոսկվայի ժամանակով 18.25-ին «Վնուկովո»-ում 48 չվերթ է հետաձգվել, 9-ը չեղյալ է հայտարարվել, «Դոմոդեդովո»- ում 61 չվերթ հետաձգվել է, 7-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» 17 չվերթ հետաձգվել է, 9-ը չեղյալ է հայտարարվել:
Երեքշաբթի առավոտյան ավելի քան 200 չվերթ է չեղարկվել և հետաձգվել մայրաքաղաքի օդանավակայաններում։ Ռոսհիդրոմետի Օդերևութաբանների կանխատեսումներով ՝ 200-700 մետր տեսանելիությամբ մառախուղը սպասվում է մինչև նոյեմբերի 2-ի օրվա վերջ: