ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ
ԱՄՆ-ում չափահաս բնակչության 70%-ը լիարժեք պատվաստված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, իսկ 80%-ը ստացել է առաջին դեղաչափը։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Սպիտակ տան համակարգող Ջեֆրի Զայենթսը։
Նա ասել, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերով այս տարվա նոյեմբերի 8-ից 5-11 տարեկան երեխաների պատվաստումն ամբողջությամբ կիրականացվի՝ պայմանով, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հանձնարարական կտա նրանց պատվաստել։
Ավելի վաղ ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) հաստատել էր «Pfizer-Biontech» պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների շրջանում։ «Moderna»-ն նույնպես կարող է ստանալ FDA-ի թույլտվությունն այս տարիքի երեխաներին պատվաստելու համար: