Գրեփլինգի Հայաստանի մեծահասակների հավաքականը վերադարձել է Երևան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունից
Գրեփլինգի Հայաստանի մեծահասակների հավաքականը վերադարձել է Երեւան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունից։
Մայիս Ներսեսյանը (62կգ) No-Gi ձևաչափում նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Աշխարհի առաջնությանը մասնակցել են նաեւ Խաչատուր Թամարյանը (77կգ), Ասլան Պողոսյանը (66կգ)։ Պատվիրակությունում էին նաեւ ՀԳՖ նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը։