Ռուսաստանում COVID-19-ից մահացության նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ից մահացության առավելագույն թիվը թարմացվել է եւ կազմել է 1178 դեպք, համավարակի ընթացքում երկրում այս հիվանդությունից մահացել է 240 871 մարդ, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 240 871 մարդ։
Ռուսաստանում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 39 008-ով՝ հասնելով 8 593 200-ի։ Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 30 905 մարդ, ամբողջ ընթացքում՝ 7 412 631։