Թրամփը ենթադրել է, որ Բայդենը ձանձրույթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձանձրույթից քնել է Կլիմայի հարցով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի ժամանակ, որն անցկացվում է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բայդենը մեկնել է Եվրոպա եւ հայտարարել, որ գլոբալ տաքացումը մեծագույն առաջնահերթություն է, ապա արագ քնել է հենց համաժողովի ժամանակ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Նա, ում իսկապես հետաքրքիր է քննարկման առարկան, երբեք չէր քնի»,-ասել է քաղաքական գործիչը։
Հայտարարությանը կցված է տեսանյութում, որում երեւում է՝ ինչպես է Բայդենը մի քանի վայրկյան փակում աչքերը։ Սա առաջին անգամը չէ, որ Թրամփը հայտարարում է, որ Բայդենը քնում է միջոցառումների ժամանակ՝ նրան անվանելով «քնկոտ Ջո»։ Հունիսին Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ Թրամփը նրան մաղթել էր «չքնել հանդիպման ժամանակ», ինչպես նաեւ խնդրել Պուտինին փոխանցել իր լավագույն մաղթանքները։