Կակտուսը չի պաշտպանում համակարգչի ճառագայթումից
Հավանաբար բոլոր ընկերությունների աշխատողները համակարգչի մոտ կակտուս են դնում, որպեսզի պաշտպանվեն ճառագայթումից:
Սակայն, յուրաքանչյուրը, ով բացել է ֆիզիկայի դասագիրք, կգնահատի իրավիճակի անհեթեթությունը. անհնար է սենյակում ստեղծել մթություն' լույսը կլանող մասնիկի շնորհիվ: Այս առասպելը վերակառուցման տարիներին ծնեցին ֆիզիկայի ուսանողները: Նրանք հորինեցին կակտուսի օգտակարության մասին հոդված:
Բոլոր թերթերը զայրույթով մերժեցին այն տպագրելու առաջարկը, և միայն «Работница»-ն համաձայնեց հրապարակել այն: Այստեղից էլ սկսվեց առասպելը: Մի քանի տարի առաջ հեղինակները հրապարակայնորեն հայտարարեցին, որ դա ընդամենը հումոր էր, սակայն առասպելը ջնջելն այլևս անհնար էր: