Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց. 2021 FIDE Chess.com Grand Swiss
2021 FIDE Chess.com Grand Swiss անվանումը կրող շախմատի խոշոր մրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ: Համաքայլ ընթացող Մանուէլ Պետրոսյանը նույնպես ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Գրիգորի Օպարինին հետ, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սանան Սյուգիրովին և վաստակեց 2,5 միավոր: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում միանձյա առաջատար Ալիռեզա Ֆիրուջայից, որն այս տուրում տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը:
Հաղթանակ տարավ նաև մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը գեղեցիկ ոճով առավելության հասավ ուկրաինացի Մարտին Կրավցիվի նկատմամբ: Նա վաստակեց 2 միավոր և հավասարվեց Լևոն Արոնյանին ու Մանուէլ Պետրոսյանին:
Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը տարավ երկրորդ հաղթանակը և բարձրացավ 11-րդ հորիզոնական: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց և այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 30-րդ տեղը: Այստեղ աղյուսակը գլխավորում են 9 շախմատիստուհի, որոնք ունեն 2,5-ական միավոր:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 108 շախմատիստ, որոնցից 107-ը գրոսմայստեր են: Նրանք պայքարում են ոչ միայն գլխավոր մրցանակի` 70 հազար դոլարի, այլև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերի համար: