Ռուսաստանը 2 մշտական ավիաբազա կկառուցի Սիրիայի հյուսիսում. լրատվամիջոցներ
Քրդալեզու լրատվամիջոցները Twitter-ում հայտնել են, որ Ռուսաստանը պատրաստվում է երկու խոշոր ավիաբազա կառուցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Ինչպես գրում է Mehr գործակալությունը, ռուսները պատրաստվում են դա անել՝ ԱՄՆ-ի սպառնալիքներին դիմակայելու համար։
Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ ամերիկյան ռմբակոծիչները չեն կարողանում ոչնչացնել Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայում։
Լրատվական այլ աղբյուրներ հայտնել են նաև, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 20 կործանիչ։
Լեհական «Վարշավայի ինստիտուտ» վերլուծական կենտրոնը վերջերս վերլուծության մեջ գրել էր, որ Ռուսաստանը ատոմային ռմբակոծիչներ է տեղակայել Սիրիայում «Հմեյմիմ» ավիաբազայում՝ նշելով, որ Ռուսաստանն այժմ սպառնալիք է ՆԱՏՕ-ի հարավային թևի համար:
Լեհական վերլուծական կենտրոնները հավելել են, որ ակնկալվում է, որ Ռուսաստանը կսկսի իր ամենասադրիչ պարեկային թռիչքները Միջերկրական ծովի վրայով։