Բայդենը ներողություն է խնդրել Թրամփի կայացրած որոշման համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջազգային հանրությունից ներողություն է խնդրել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ, որ ես չպետք է ներողություն խնդրեմ, սակայն ես ներողությունում եմ խնդրում այն բանի համար, որ նախորդ իշխանության ժամանակ ԱՄՆ-ն դուրս է եկել փարիզյան համաձայնագրից»,-ասել է Բայդենը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին:
2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է մասնակցությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագրին: Նախագահական ընտրություններին հաղթանակ տարած Ջո Բայդենը, երդմնակալությունից անմիջապես հետո, հրամանագիր է ստորագրել համաձայնագրին վերադառնալու մասին։