Անգլիական երկու ակումբ հետաքրքրված է Յովիչի ծառայություններով Անգլիական երկու ակումբ հետաքրքրված է Յովիչի ծառայություններով
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Արսենալը»։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում Յովիչը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում։