Էրդողանը խոստացել է պայքարել ահաբեկիչների դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հակաահաբեկչական գործողություններ կանցկացնի, երբ անհրաժեշտ լինի։
«Իհարկե, օպերացիան իրականացվում է այն ժամանակ, երբ դրա կարիքը կա: Սրանից չես կարող խուսափել։ Եթե ահաբեկչական կազմակերպությունները դեմ լինեն մեզ, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ: Այս հարցում մենք զիջումների չենք գնա»,- լրագրողներին ասել է Էրդողանը։