Թուրքիան հրաժարվում է ՄԱԿ-ի կոնվենցիայի «զարգացած երկիր» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից
Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովից առաջ Թուրքիան հրաժարվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի «զարգացած երկրներ» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ավելի վաղ Թուրքիան այդ կատեգորիայից դուրս գալու պահանջ էր ներկայացրել կլիմայի հարցերով զբաղվող հիմնադրամներից օգտվելու նպատակով։
Թուրքիան, որը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրը ստորագրել էր որպես «զարգացող երկիր», այլ ոչ թե որպես «զարգացած երկիր», այսպիսով, հնարավոր է՝ «Կանաչ կլիմա» հիմնադրամից չստանա 3 միլիարդ 157 միլիոն դոլար, որի պայմանագրի ստորագրման լուրը դեռ նախորդ շաբաթ հայտնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։