Պարույր Հովհաննիսյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից
Պարույր Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- ասվում է նախագահի հրամանագրում: