Ռոբերտ Պատտինսոնը սիրավեպ ունի կոկաինի հե՞տ
Համաձայն ամերիկյան Star ամսագրի սկանդալային հայտարարության՝ բրիտանական ֆիլմերի աստղ Ռոբերտ Պատտինսոնը կախվածություն ունի կոկաինից: Նրան տեսել են դա ընդունելիս Լոս Անջելեսում:
Աղբյուրը վստահեցնում է, որ Ռոբն իրար ետևից մի քանի չափաբաժին կոկաին է օգտագործել՝ գտնվելով Viper Room ակումբի VIP գոտում, այնուհետև շարունակել է նույն զբաղմունքը Chateau Marmont-ում:
Ականատեսի խոսքով ակումբներում մի լավ ժամանակ անցկացնելուց հետո երեկույթի բոլոր մասնակիցները տեղափոխվել են Պատտինսոնի բնակարան՝ թմրանյութերով երեկույթը շարունակելու համար: