Էրդողանը չի մեկնել Գլազգո՝ մասնակցելու կլիմայի հարցով կայանալիք գագաթաժողովին, և վերադարձել է Ստամբուլ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի մեկնել Գլազգո՝ մասնակցելու կլիմայի հարցով կայանալիք գագաթաժողովին, եւ Հռոմում G20 գագաթաժողովի ավարտից հետո վերադարձել է Ստամբուլ, հաղորդում է Anadolu-ն։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ Էրդողանը չեղարկել է մասնակցությունը ֆորումին՝ Շոտլանդիա իր ժամանելու հետ կապված մի շարք հարցեր համաձայնեցնելու անհնարինության պատճառով։
Նախ ծրագրվում էր, որ Գլազգոյում կկայանա Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։ Սակայն այդ բանակցություններն արդեն կայացել են Հռոմում կիրակի օրը։