Վրաստանը բացասական վերաբերմունք ունի 3+3 պլատֆորմի վերաբերյալ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է տարածաշրջանում 3+3 պլատֆորմի հետ կապված զարգացումներից։
Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աշխատանքները տարածաշրջանում 6 երկրների մասնակցությամբ՝ Թուրքիայի, Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսատանի հետ պլատֆորմ ստեղծել, որը Կովկասում խաղաղություն կբերի։
«Սակայն Վրաստանը բացասական է վերաբերվում այս պլատֆորմին։ Բայց եթե բոլորի մոտ սա հավանության արժանանա, տարածաշրջանը խաղաղության ավազանի կվերածվի։ Դե Ալիեւը Հայաստանի հետ քննարկումներ արել է եւ խաղաղության առաջարկ արել։ Մենք էլ, որպես Թուրքիա, Հայաստանի հետ հարաբերություններ շատ հստակ ու բաց կներկայացնենք։ Իհարկե Վրաստանի եւ Ռուսատանի միջեւ հարաբերությունների այլ ընթացքը մեր գործը կհեշտացնի».–ասել է Էրդողանը։