Գյումրիի նորընտիր ավագանին իր առաջին նիստն է գումարել. Այսօր կըտրվի նոր համայնքապետը (Տեսանյութ)
Գյումրիի նորընտիր ավագանին այսօր՝ նոյեմբերի 1-ին գումարել է իրա առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի նոր համայնքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Բալասանյան» դաշինքը եւ «Քաղաքացիական պայմանագիր»-ը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել,որի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն այսօր՝ նոյեմբերի 1-ին:
Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը ստացել է ավագանու 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 11 մանդատ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը` 4, «Ապրելու երկիր» եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունները` 2-ական մանդատ: