Բեն Ուիշոուն կմարմնավորի Ֆրեդդի Մերկուրիին
Բրիտանացի 33-ամյա դերասան Բեն Ուիշոուն կմարմնավորի լեգենդար Queen խմբի մենակատար Ֆրեդդի Մերկուրիին, ով 1991 թ. մահացել է սպիդից:
Հիշեցնենք, որ 2005 թ. Բենը մարմնավորել էր ոչ պակաս հայտնի The Rolling Stones-ի երաժիշտ-կիթառահար Կիտ Ռիչարդսին: Այնպես որ նման աշխատանքում նա արդեն փորձառու է:
Հարկ է նշել, որ ավելի վաղ Մերկուրիի դերակատարման համար ընտրվել էր հումորիստ Սաշա Բարոնը, ում սակայն Ֆրեդդիի հավատարիմ ընկերները դեմ էին: