Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք. մահացել է 55 քաղաքացի
Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1071 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 309397 դեպքի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2110256 վերջին մեկ օրում` 12835 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 30978 պացիենտ. Մեկ օրում նվազել է 629-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 270741 անձ` վերջին մեկ օրում 1641 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 51 քաղաքացի, մահացածների թիվը 6379 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1299 է: