Պսակին վարակվել է կորոնավիրուսով
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Պսակին վարակվել է կորոնավիրուսով։ Նա չի շփվել նախագահ Ջո Բայդենի եւ վարչակազմի ներկայացուցիչների հետ չորեքշաբթի օրվանից, չի ուղեկցել պատվիրակությանը G20-ի գագաթաժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Չորեքշաբթի Սպիտակ տան բժշկական թիմի հետ համատեղ ես որոշեցի չուղեկցել նախագահին իմ ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի դրական թեստի հետ կապված»,-ասվում է Պսակիի հայտարարության մեջ։
Մամուլի խոսնակը նշել է, որ նախագահի կամ վարչակազմի բարձրաստիճան անդամների հետ շփումներ չեն եղել չորեքշաբթի օրվանից։