Մոուրինյոյի անպարտելի շարքը Ա Սերիայի տնային խաղերում ավարտվեց
Ավարտվեց «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տնային հանդիպումների անպարտելի շարքը Իտալիայի առաջնությունում։
Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիական» ստադիոնում 1։2 հաշվով պարտվել է «Միլանին»։ Մոուրինյոն մինչեւ այս հանդիպումը 43 խաղ անընդմեջ չէր պարտվել տնային խաղերում՝ հաշվի առնելով նաեւ 38 հանդիպումը Միլանի «Ինտերի» հետ։ Դա ամենատեւական շարքն էր Ա Սերիայում 1994-1995 թվականների մրցաշրջանից հետո։
Մինչեւ «Միլանի» հետ հանդիպումը «Ռոման» Մոուրինյոյի ղեկավարությամբ տանը տարել էր չորս հաղթանակ, մեկ խաղ ավարտել ոչ ոքի։
«Ռոման» 19 միավորով 5-րդ տեղում է։