Ավրաամ Ռուսսոն շարունակում է խոսել (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ նշել էինք, երգիչ Ավրաամ Ռուսսոն վերջապես որոշել էր խոսել: Նա պատմել է, թե ինչպես 2004 թվականին իրեն ծեծի է ենթարկել իր հովանավորը՝ բիզնեսմեն, մեցենատ, Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը: Այս մասին նա պատմել է ռուսական НТВ հեռուստաալիքի «Новые русские сенсации» հաղորդման շրջանակում:
Երեկ, հոկտեմբերի 31-ին, Ռուսական НТВ Հեռուստաալիքի շրջանակներում Ավրաամ Ռուսսոն շարունակել է խոսել:
Նա պնդում է, որ իր հովանավորը՝ Թելման Իսմայիլովը միշտ է ասել՝ <<Я тебя порадил, я тебя и убью>>: Սակայն Ռուսսոն պնդում է նաև, որ Իոսիֆ Պրգոժինը ևս խառն է այս պատմություններին:
Ավրաամ Ռուսսոյի կինը ևս խոսել է նախագծի շրջանակներում, պատմելով, որ անգամ կեղծ ահազանգով, թե հարսանեկան արարողության ժամանակ ռումբ է տեղադրված եղել, փչացրել էին նրանց ամենագեղեցիկ իրադարձությունը:
2006 թվականին էլ կրակահերթ է բացվել Ռուսսոյի ուղղությամբ:
Նրա պրոդյուսր Պրգոժինն էլ որոշել է նույն հեռուստաալիքի միջոցով պատասխանել և մաքրել սեփական անունը՝ պնդելով, որ ինքը այդ բոլոր պատմությունների հետ կապ չունի:
Առավել մանրամասն՝ տեսանյութերում՝ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ: