Ընկուզեղենի օգտակար և վնասակար հատկությունների մասին
Սննդաբան Արտեմ Լեոնովն ասել է, որ հունական ընկույզը, նուշը, գետնանուշը և հնդկական ընկույզն օգտակար են էներգիան վերականգնելու և սրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորելու համար, սակայն սխալ օգտագործման դեպքում դրանք կարող են վնասել օրգանիզմին, փոխանցում է Лента պարբերականը։
Մասնագետի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ընկույզեղենը պարունակում է բազմաթիվ օգտակար մակրո և միկրոէլեմենտներ, բջջանյութ և սպիտակուց, դրանք նաև պարունակում են նյութեր, որոնք ճնշում են ֆերմենտները։
«Ընկույզում առկա բոլոր օգտակար սննդանյութերը գտնվում են ոչ ակտիվ վիճակում, սահմանափակված են բնական կոնսերվանտներով և օրգանիզմին օգուտ չեն տալիս։ Ջուրը չեզոքացնում է բնական կոնսերվանտները: Եթե ընկույզը հագեցնում ենք ջրով, ապա բոլոր միկրո և մակրոէլեմենտները անցնում են ակտիվ ձևի և հասանելի են դառնում օրգանիզմին»,- ասել է նա։
Լեոնովն ընդգծել է, որ ընկուզեղենն օգտակար կլինի, եթե դրանք վեցից ութ ժամ թրջենք ջրի մեջ։
«Միայն այդպես կարելի է ստանալ բնության ողջ ուժը, որն առկա է ընկուզեղենում»,- ասել է նա: