Ի՞նչ օգտակար մթերքով կարելի է փոխարինել կոնֆետը
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան անվանել է քաղցր և առողջարար մթերքներ, որոնք կարող են փոխարինել կոնֆետներին, փոխանցում է Лента պարբերականը։
Ըստ Գլինկայի՝ շատ կոնֆետներ պարունակում են հոտավետիչներ, սննդային գունավորիչներ, տրանսճարպեր և էմուլգատորներ, որոնք օգտակար չեն: Դրանց փոխարեն, ըստ մասնագետի, կարելի է օգտագործել չրեր՝ խուրմա, չամիչ, ծիրանի չիր կամ սալորաչիր։
Քաղցրավենիքի մեկ այլ այլընտրանք, որն առաջարկում է փորձագետը, մեղրն է: Այն ամրացնում է իմունային համակարգը և կարգավորում ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:
Բացի մեղրից և չորացրած մրգերից, սննդակարգում կարելի է ավելացնել զեֆիր և պաստիլա: Սրանք ցածր կալորիականությամբ մթերքներ են, որոնց հիմքում ընկած են պյուրեն, ձվի սպիտակուցը և բնական խտացուցիչները: Ռոսպոտրեբնադզորի փորձագետը խորհուրդ է տալիս ընտրել զեֆիր՝ առանց շոկոլադե ջնարակի։
Գլինկան նաև ասել է, որ կոնֆետները կարելի է փոխարինել դառը շոկոլադով, ընկույզով, մարմելադով, մուրաբայով կամ հում աղանդերով՝ դրանք աղանդեր են, որոնք չեն պարունակում ձու, ցորենի ալյուր, շաքար և պատրաստվում են՝ առանց ջերմային մշակման։