Մասկը պատրաստակամություն է հայտնել վաճառել Tesla-ի բաժնետոմսերը աշխարհը սովից փրկելու համար
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր փողերի մի մասը ծախսել մարդկությանը սովից փրկելու համար:
Այսպիսով, նա արձագանքել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի խնդրանքին։ Նա հայտարարել էր, որ 6 մլրդ դոլարը սովի սպառնալիքի և մարդկության համար դրա հետևանքների դեմ պայքարի համար թույլ կտան հաղթահարել «աղետը»: Ընդ որում, Բիզլին հիշեցրել է, որ միայն մեկ օրում Մասկը նման գումար է ստանում։
«Եթե ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը թվիթների այս շղթայում բացատրի թե ինչպես 6 մլրդ դոլարը կարող է լուծել համաշխարհային սովի խնդիրը, ես պատրաստ եմ հիմա վաճառել Tesla-ի բաժնետոմսերը և լուծել այն։ Բայց ֆինանսական հաշվետվությունները պետք է բաց լինեն, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ինչպես են ծախսվում գումարները», – Twitter-ում գրել է Մասկը։