Հարոյանի «Կադիսը» ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Մալյորկան» հյուրընկալվեց «Կադիսին»: Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը բաց թողեց հանդիպումը որակազրկման պատճառով։
Նախորդ 8 խաղերում 29-ամյա ֆուտբոլիստը ստացել էր 5 դեղին քարտ։
«Մալյորկան» 14 միավորով 12-րդն է, «Կադիսն» ունի 9 միավոր եւ 17-րդ տեղում է։