Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն կդադարի նախկին ռեժիմով օգնել քուրդ ահաբեկիչներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ն կդադարի օգնել Թուրքիայում արգելված քրդական ահաբեկչական կազմակերպություններին Սիրիայում, ինչպես վարվում էր առ այսօր: Այդ մասին նա հայտարարել է կիրակի Հռոմում Մեծ քսանի գագաթնաժողովի ավարտից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկացի գործընկերների հետ այդ գագաթնաժողովի ժամանակ մեր շփումների ընթացքում մենք ափսոսանք ենք հայտնել նրանց կողմից Քրդստանի բանվորական կուսակցությանը, «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» (Սիրիայի քրդեր) նրանց կողմից տրամադրվող աջակցության առնչությամբ:
Մենք ասել ենք, որ դա կվնասի ՆԱՏՕ-ի ներսում մեր հարաբերություններին: Վստահ եմ, որ հետագայում ԱՄՆ-ի կողմից այդ աջակցությունն այլեւս չի լինի»,-ասել է Էրդողանը: