Հայտնվել են լուսանկարներ, որտեղ ալիգատորը դաժան մարտի է բռնված հսկա անակոնդայի հետ
Վայրի բնության ամերիկացի լուսանկարիչ Քիմ Սալիվանը ֆիքսել է կայմանի և անակոնդայի կատաղի մարտը: Հազվագյուտ լուսանկարները հրապարակել է Daily Mail- ը:
Ֆոտոշարքի հեղինակը նշել է, որ կադրերն արվել են այս տարվա սեպտեմբերին՝ Բրազիլիայի արեւմուտքում գտնվող Մատո Գրոսսո նահանգի Կուայաբա գետի ափին: Ըստ Սալիվանի՝ տեսախցիկի օբյեկտիվում հայտնված մարտը տևել է մոտ 40 րոպե:
Նկարներից մեկում երևում է, թե ինչպես է հսկա օձը պտտվում ալիգատորի դեմքի և մարմնի շուրջը, որը, փորձելով գոյատևել, ատամները խրել է դրա մեջ: Հետո, ըստ ականատեսների, սողունը սուզվել է ջրի տակ – հարձակվող օձն այդպիսով սկսել է շնչահեղձ լինել:
Որոշ ժամանակ անց կայմանը կարողացել ն պայքարել անակոնդայի դեմ, և պայքարն ավարտվել է ոչ -ոքի: «Կայմանը հանգիստ վերադարձել է ափ, և այնուհետև անակոնդան նույնպես սողալով գնացել է դեպի ցամաք», – ասել է լուսանկարիչը: